Դեպի վեր
Երկրատեղեկատվական համակարգ

     Երկրատեղեկատվական համակարգի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության և նրա առանձին վարչատարածքային միավորների տնտեսության վիճակի ու բնական ռեսուրսների վերաբերյալ, այդ թվում` հողային, ջրային, անտառային ռեսուրսների, օգտակար հանածոների, տնտեսական զարգացման, արդյունաբերական և գյուղատնտեսական ձեռնարկությունների, անշարժ գույքի, բնակչության տեղաբաշխման, ճանապարհային ցանցի ու ինֆրաստրուկտուրայի այլ տարրերի, էկոլոգիական վիճակի, բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ հավաստի և ամբողջական տեղեկատվություն ունենալն է:

    Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից պահանջներին բավարարող երկրատեղեկատվական համակարգի ստեղծումն ուղղված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսության տարբեր ոլորտների խնդիրների արդյունավետ լուծմանը, հանրապետության բնական և տնտեսական ռեսուրսների վերաբերյալ տվյալների (ինչպես քարտեզագրական, այնպես էլ տեքստային) պետական միասնական տեղեկատվական բանկի ստեղծմանը և հանրապետության ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացմանը:

   Համայնքների բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման ուղղությամբ  2005-2012 թվականներին աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Արաբկիր, Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք, Աջափնյակ, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Նուբարաշեն, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում (նախկին համայնքներում), որոնց հիմնական նպատակն աշխարհագրական օբյեկտների անվանումների, հողային ֆոնդի, անշարժ գույքի նպատակային, գործառնական նշանակության, հողատեսքերի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների օբյեկտների մասին քարտեզագրական և տեքստային տվյալների տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումն է:

   2013 թվականին սկսվել և 2016 թվականին ավարտվել են Գյումրի քաղաքի վարչական շրջանի բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծման աշխատանքները: