Դեպի վեր
Քարտեզագրություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում քարտեզագրության ոլորտում իրականացվող աշխատանքները

 

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որպես լիազորված մարմին քարտեզագրական գործունեության բնագավառին են պատկանում հետևյալ ոլորտները`

  • տեղագրական քարտեզագրություն, այդ թվում` ՀՀ մասշտաբային շարքի 1:10000-ից մինչև 1:1000000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծումն ու թարմացումը,
  • կադաստրային քարտեզագրություն, այդ թվում` կադաստրային քարտեզների ստեղծումն ու թարմացումը,
  • թեմատիկ քարտեզագրություն, այդ թվում` հիմնարար ատլասներ, ուսումնական և այլ բնույթի պետական նշանակության քարտեզների ստեղծումն ու հրատարակումը,
  • երկրատեղեկատվական համակարգի ստեղծում, այդ թվում` ՀՀ տարբեր բնակավայրերի բազային երկրատեղեկատվական համակարգի համար էլեկտրոնային քարտեզների ստեղծում,
  • աշխարհագրական անվանումներ, այդ թվում` աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում, տարաբնույթ պաշտոնական տեղեկատուների և բառարանների ստեղծում, աշխարհագրական անվանումների կանոնակարգում: