Դեպի վեր
Կոմիտեի աշխատակազմի ղեկավար

 

Կոմիտեի աշխատակազմի

ղեկավար

Վարդան Հասրաթյան

Ծնվել է  1971թ. ապրիլի 18-ին, Երևան քաղաքում:

Կրթություն

1988-1993թթ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և ստացել ինժեներ-էլեկտրամեխանիկի որակավորում:

 

Աշխատանքային  գործունեություն

1994-2013թթ. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն

2014թ. ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ՝  նախագահի օգնական

2014թ. հուլիսից առ այսօր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ աշխատակազմի ղեկավար:

2016թ․-ից դասախոսում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

 

Այլ տվյալներ

 

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ՀՀ նախագահի 2007 թվականի սեպտեմբերի 18-ի

 ՆՀ-215-Ա հրամանագրով:

Պարգևատրվել է պատվոգրով Շենգավիթի թաղապետի 2008 թվականի մարտի 28-ի հրամանով:

ՀՀ գլխավոր դատախազի 2009 թվականի  հրամանով պարգևատրվել է թանկարժեք նվերով:

2015թ. պարգևատրվել է ՀՀ Երկրապահ կամավորականների միության «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով:


 

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Զինվորական կոչում՝ փոխգնդապետ: