Նորություններ
-
16.04.2025Սուրեն Թովմասյանը կայցելի կոմիտեի «Արտաշատ» և «Վեդի» սպասարկման գրասենյակներՍիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 22-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կայցելի կոմիտեի «Արտաշատ» և «Վեդի» սպասարկման գրասենյակներ:Ավելին
-
15.04.2025Աշխատանքային խորհրդակցությունԿայացավ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրվող աշխատանքային հերթական խորհրդակցությունը։Ավելին
-
15.04.2025ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.«Վաղարշապատ» սպասարկման գրասենյակը շարունակում է իր բնականոն աշխատանքըՏեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի «Վաղարշապատ» սպասարկման գրասենյակը արդեն բաց է և շարունակում է սպասարկել քաղաքացիներին։Ավելին
-
14.04.2025ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը Ալմաթիում էր2025 թվականի ապրիլի 7-ից 11-ը ՀՀ Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները Ղազախստանի Հանրապետության թվային զարգացման, նորարարության և օդատիեզերական արդյունաբերության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության կոմիտեի հրավերով մասնակցում էին Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող «15-րդ միջազգային դպրոց. Գեոիդի սահմանումը և կիրառումը» խորագրով աշխատանքային շաբաթին։Ավելին
-
10.04.2025Հայաստանի կադաստրային քարտեզների ճշգրտման նորարարական մեթոդները՝ միջազգային գիտաժողովի օրակարգում2025 թվականի ապրիլի 6-10-ը Ավստրալիայի Համագործակցության Բրիզբեն քաղաքում անցկացվող Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթվա շրջանակում ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է զեկույց՝ «Հայաստանում կադաստրային քարտեզների սխալների ուղղումը երկրատարածական տեխնոլոգիաների կիրառմամբ» խորագրով:Ավելին
-
07.04.2025Ավստրալիայում մեկնարկել է Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի աշխատանքային շաբաթըԿադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Ավստրալիայի Համագործակցության Բրիզբեն քաղաքում մասնակցում է Չափագրողների Միջազգային Ֆեդերացիայի (FIG) աշխատանքային շաբաթին:Ավելին
-
03.04.2025ՀՀ միջգերատեսչական պատվիրակության այցը Էստոնիայի ՀանրապետությունԱպրիլի 1-ից ապրիլի 3-ը ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում այցելել է Էստոնիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռպաշտպանության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Էստոնիայի առաջադեմ փորձը:Ավելին
-
02.04.2025ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ ՀՆԴԿԱՍՏԱՆ2025 թվականի մարտի 24-ից 29-ը Հնդկաստանի Հանրապետության Գուրուգրամ քաղաքում Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության ծրագրի ներքո կայացել է հողերի կառավարման միջազգային աշխատաժողովը, որին մասնակցել է նաև Կադաստրի կոմիտեի Գեոմատիկայի կենտրոնի կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Հայկ Հակոբյանը։Ավելին
-
24.03.2025ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Շենգավիթ» սպասարկման գրասենյակը ժամանակավորապես փակ կլինիՀարգելի՛ հայրենակիցներ, hայցում ենք ձեր ներողամտությունը և տեղեկացնում, որ այսօրվանից փակ կլինի Կադաստրի կոմիտեի «Շենգավիթ» սպասարկման գրասենյակը։Ավելին
-
18.03.2025Կառավարությանն է ներկայացվել Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024 թ.-ին իրականացված աշխատանքները:Ավելին
-
14.03.2025Կոմիտեի պատասխանատուները Արմավիրի մարզում էինԱյսօր՝ մարտի 14-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի, Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Լյուդվիգ Գյուլնազարյանի և Նորակերտ համայնքի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանի հետ այցելել էին Նորակերտ բնակավայր։Ավելին
-
12.03.2025ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆԸՀՀ վարչապետի՝ 2025 թվականի N199-Ա որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ է նշանակվել Նանե Ղազարյանը։Ավելին
-
05.03.20253 մասնակից որակավորման վկայական կստանաՄարտի 3-ին և 4-ին անցկացված մասնագիտական որակավորման ընթացքում 3 մասնակից հաղթահարեցին անցողիկ շեմը և կստանան վկայականներ՝ քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեություն ծավալելու իրավունքով։Ավելին
-
04.03.2025ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է նախագծերի փաթեթըԱԺ այսօրվա նիստում ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երկրորդ ընթերցման է ներկայացրել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:Ավելին
-
28.02.2025Սոցիալական ծախսի փոխհատուցումից օգտվելու ընթացակարգը և քայլերի հաջորդականությունըՀարգելի գործընկերնե՛ր, քաղաքացինե՛ր, եկամուտների հայտարարագրման դեպքում սոցիալական ծախսերի փոխհատուցման ծրագրի մանրամասները կգտնեք հղումով․Ավելին
-
25.02.2025Աշխատանքային խորհրդակցությունՓետրվարի 24-ին Կադաստրի կոմիտեում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղակալների և ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց կոմիտեի գործունեությանը առնչվող կարևոր հարցեր, տրվեցին հանձնարարականներ։Ավելին
-
24.02.2025ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները վարում են ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրություն իրենց և իրենց ենթակա մարմիններում ստացված հաղորդումների վերաբերյալ:Ավելին
-
18.02.2025Կադաստրի կոմիտեի պատասխանատուները Լոռու մարզում էինԱյսօր՝ փետրվարի 18-ին Վանաձորում էին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը, ներքին վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։Ավելին
-
07.02.2025Հանդիպում Շիրակի խորհրդատվական կենտրոնումԱյսօր Գյումրիում՝ Կադաստրի կոմիտեի Շիրակի նորաբաց խորհրդատվական կենտրոնում, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը, ներքին վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանը հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզի համայնքների ղեկավարների հետ։Ավելին