«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Թվային գոտի և ճանապարհ ծրագիր»
2019 թվականի դեկտեմբերի 17-ից 19-ը Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած «Թվային գոտի և ճանապարհ» 4-րդ համաժողովի շրջանակներում ստորագրվել է «Մեծ տվյալների գիտական կառավարման նախագծի, Թվային գոտի և ճանապարհ ծրագրի և Կադաստրի կոմիտեի միջև» փոխըմբռնման հուշագիր: Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն Մեծ Երկրի տվյալների վերաբերյալ համատեղ հետազոտությունների խթանման, աղետների ռիսկի նվազեցման, գյուղատնտեսության և պարենային անվտանգության, շրջակա միջավայրի փոփոխության մոնիտորինգի, ջրային և քաղաքային խնդիրների և համաշխարհային ժառանգության պահպանության, տվյալների փոխգործունակության և տվյալների ինտեգրման հարցերի լուծման, մեծ Երկրի տվյալների պլատֆորմի համակարգված զարգացման ոլորտներում: