Արտաքին կապերի վարչություն

Արտաքին կապերի վարչությունը համակարգում է կոմիտեի միջազգային համագործակցությունը, մշակում է միջազգային դոնոր կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերի վերաբերյալ առաջարկներ։
Կոմիտեի գործունեությունից և գործառույթներից բխող խնդիրների համատեղ լուծման նպատակով վարչությունն իրականացնում է միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ գործընկերային հարաբերությունների հաստատում և համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև կոմիտեի արարողակարգային միջոցառումների ապահովում։