Աշխարհագրական անվանումներ
![Աշխարհագրական անվանումներ Աշխարհագրական անվանումներ](https://cadastre.am/index.php/storage/files/1_12-800x_.jpg?token=ff6ec65c10bd3d5a0311a3833a048fdd)
Իրականացվում է Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի աշխարհագրական անվանումների հաշվառում և գրանցում։ Գոյություն ունեցող աշխարհագրական անվանումների անվանափոխության գործընթացը կազմակերպվում է պատմական աշխարհագրական անվանումների վերականգնման, անբարեհունչ, կրկնվող, ինչպես նաև օտարամուտ անվանումների վերացման դեպքերում։
Առաջարկվող անվանումները ստուգաբանվում են Կադաստրի կոմիտեին կից գործող Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների անվանափոխման և անվանակոչման մասնագիտական հանձնաժողովի կողմից։
Կադաստրի կոմիտեի մասնագետները ներգրավված են ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների՝ պողոտաների, փողոցների, անցուղիների, թաղամասերի անվանումների ճշգրտման և ստանդարտացման աշխատանքներում։
Հայաստանի Հանրապետության աշխարհագրական անվանումների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ հետևյալ որոշումների միջոցով․
- «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1310-Ն որոշման հավելվածներից։
- Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 433-Ն որոշման հավելվածներից։
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 1833-Ն որոշման հավելվածներից։
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների ցանկերի հետ կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1905-Ն որոշման հավելվածներից։
- Երևան քաղաքի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումների ցանկին կարող եք ծանոթանալ 2008 թվականի ապրիլի 17-ի ՀՀ կառավարության որոշման N 383-Ն որոշման հավելվածից»։
Հյուսիսային Ամերիկայի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բառարան |
Ասիայի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բառարան |
Աֆրիկայի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բառարան |
Հարավային Ամերիկայի խոշոր ֆիզաշխարհագրական օբյեկտների տեղեկատվական բառարան |