Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցում են Տոկիոյի գիտաժողովին
![Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցում են Տոկիոյի գիտաժողովին Կադաստրի կոմիտեի ներկայացուցիչները մասնակցում են Տոկիոյի գիտաժողովին](https://cadastre.am/index.php/storage/files/news_6316739196_Piloyan_Tokio_small-700x_.jpg?token=38dcc7f4d8c0a60d439f0e5660e51d51)
Տոկիոյում հուլիսի 15-ին բացվում է Քարտեզագրության համաշխարհային ասոցիացիայի հերթական գիտաժողովը, որին Հայաստանից մասնակցում են Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն ու գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը։ Շուրջ մեկ ամիս առաջ Կադաստրի կոմիտեն դարձավ այս ասոցիացիայի անդամ։
Մինչև բուն գիտաժողովի բացումը, Քարտեզագրության համաշխարհային ասոցիացիայի հանձնաժողովներից մի քանիսը հուլիսի 13-ին և 14-ին նախնական աշխատահավաքներ անցկացրին։ Վաղ ազդարարման ու աղետների կառավարման և ճգնաժամային իրավիճակների քարտեզագրման հանձնաժողովի կազմակերպած «Աղետների ռիսկերի մարտահրավերները քարտեզագրության համար... » խորագրով աշխատահավաքին հանձաժողովի նախագահ, պրոֆ․ Միլան Կոնեչնիի (Չեխիա) հրավերով հիմնական զեկուցողի կարգավիճակում ելույթ ունեցավ նաև Արտակ Փիլոյանը՝ ներկայացնելով «Աղետների ռիսկերի գնահատումն ու քարտեզագրումը վիրտուալ աշխարհագրական միջավայրում։ Առաջընթացը Հայաստանում» զեկույցը։