Հանդիպման են հրավիրվում քարտեզագետները, գեոդեզիստները, չափագրողները և հողաշինարարները
22.07.2019
![Հանդիպման են հրավիրվում քարտեզագետները, գեոդեզիստները, չափագրողները և հողաշինարարները Հանդիպման են հրավիրվում քարտեզագետները, գեոդեզիստները, չափագրողները և հողաշինարարները](https://cadastre.am/index.php/storage/files/news_6379637112_Geod_sark_small-700x_.jpg?token=bf8f4a3cfa11891084f47868aef8510e)
Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության ոլորտներում աշխատելու որակավորում ունեցող անձանց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը և տեղակալ Լևոն Մելիքյանը հուլիսի 30-ին, ժամը 14։30-ին հրավիրում են Կոմիտե՝ քննարկելու ոլորտի խնդիրներն ու դրանք հաղթահարելու առաջարկությունները, մասնավորապես՝ որակավորման կարգի և գործունեության, աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցությունը պետք է հաստատել՝ մինչև հուլիսի 30-ը, ժամը 10։00-ն էլեկտրոնային նամակ ուղարկելով shushanik.hakobyan@cadastre.am հասցեին։ Որպես թեմա (subject) պետք է նշել “Meeting with Surveyors”, իսկ նամակի բուն տեքստում պետք է գրել անուն-ազգանունը, հեռախոսի և որակավորման վկայականի համարները։