Ռեգիստրի մասնագիտական թեստային քննության միավորների շեմը հաղթահարեց 8 մասնակից
26.07.2019
![Ռեգիստրի մասնագիտական թեստային քննության միավորների շեմը հաղթահարեց 8 մասնակից Ռեգիստրի մասնագիտական թեստային քննության միավորների շեմը հաղթահարեց 8 մասնակից](https://cadastre.am/index.php/storage/files/news_6412255209_Reg_1_small-700x_.jpg?token=4d4227892e14337d49c1f7b227d997d2)
ՀՀ տարածքում անշարժ գույքի ռեգիստրի մասնագիտական թեստային քննության մասնակիցներից երկուսը՝ Արմեն Բաղդասարյանը և Մարիաննա Առուստամյանը, 40 հնարավոր միավորից 40-ը հավաքեցին։ 11 մասնակիցներից 1-ը բացակա էր, 8 մասնակիցներ հաղթահարեցին 36 միավորի սահմանը։ Քննական հանձնաժողովի նախագահը Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Կարախանյանն է։