Աղետի գոտու տնակների վերաբերյալ տվյալների միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը Սարհատ Պետրոսյանն է
![Աղետի գոտու տնակների վերաբերյալ տվյալների միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը Սարհատ Պետրոսյանն է Աղետի գոտու տնակների վերաբերյալ տվյալների միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը Սարհատ Պետրոսյանն է](https://cadastre.am/index.php/storage/files/news_6463517234_Gyumri-700x_.png?token=e902edf8dea9ad29927cbab0939428c1)
Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որն աղետի գոտու տնակների վերաբերյալ հավաքագրված տվյալներն ամփոփելու մեթոդաբանություն կմշակի, և ըստ այդմ կամփոփի դրանք, մինչև 2019 թվականի նոյեմբերի 30-ը կներկայացնի Վարչապետի աշխատակազմ։
Միջգերատեսչական աշխատանքային խումբը գլխավորում է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։ Խմբում ներկայացուցիչներ են ընդգրկված նաև Քաղաքաշինության կոմիտեից, աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունից, «Շիրակ» կենտրոնից և «Ուրբան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից (վերջին երկուսը՝ ցանկությամբ)։
Անցած շաբաթ Վարչապետի այլ որոշումներով ձևավորվեցին Կադաստրի կոմիտեին առնչվող ևս երկու միջգերատերատեսչական միավորումներ. Ինտեգրված կադաստրի ստեղծման միջգերատեսչական հանձնաժողովը, որը գլխավորում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և հասցեների միասնական ռեգիստրի ստեղծման աշխատանքային խումբը՝ Սարհատ Պետրոսյանի գլխավորությամբ։