Հանրային քննարկում՝ Вахаршапат, Амасиа, Ленухи, թե՞ Вагаршапат, Амасия Ленуги
![Հանրային քննարկում՝ Вахаршапат, Амасиа, Ленухи, թե՞ Вагаршапат, Амасия Ленуги Հանրային քննարկում՝ Вахаршапат, Амасиа, Ленухи, թե՞ Вагаршапат, Амасия Ленуги](https://cadastre.am/index.php/storage/files/news_6766256163_Vagharshapat_sq_small-700x_.jpg?token=183f40dd37aa77f502158ec718c79395)
Կադաստրի մասնագետներն աշխարհագրական մի շարք անվանումների ռուսերեն տառադարձության նոր առաջարկներ են ներկայացրել։ Իսկ Կադաստրի կոմիտեն կարծիքների համար դիմել է արտաքին գործերի, արդարադատության և կրթության նախարարություններին։ Հաստատման դեպքում օրենսդրական փոփոխությունների նախագիծ կմշակվի։ Մինչ այդ, հետաքրքիր է, թե հանրությու՞նն ինչ կարծիք ունի։ Մասնագետների առաջարկները Կոմիտեի լրատվականը Ֆեյսբուքում մարզ առ մարզ ներկայացնում է հանրությանը, քննարկմանը կարելի է հետևել այստեղ։
Օրինակ, գործող օրենքով, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Ամասիա և Լենուղի համայնքները ռուսերեն տառադարձվում են՝ Вахаршапат, Амасиа և Ленухи, Կադաստրի մասնագետներն առաջարկում են տառադարձել՝ Вагаршапат, Амасия Ленуги ։
Աշխարհագրական անունների տառադարձումը կարևոր է հատկապես օտարալեզու քարտեզներ կազմելիս։
--
Լուսանկարում՝ Վաղարշապատը վերևից, օդալուսանկարը՝ Կադաստրի կոմիտեի («Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ)։