Նոր նախագիծ

20.11.2019
Նոր նախագիծ

Կադաստրի կոմիտեի և Նիդերլանդների կադաստրի (Kadaster) հետ համագործակցությունն սկսվել է այս տարվա սկզբին։ Գրեթե մեկ տարի տևած համատեղ քննարկումների արդյունքում այս պահին առկա է համատեղ ծրագրի նախագիծ, որի շրջանակներում նախատեսվում է Կադաստրի կոմիտեի արխիվների թվայնացման ռազմավարության և մեթոդաբանության մշակում: Նախագծին առնչվող եզրափակիչ մանրամասները քննարկելու նպատակով այսօր Կադաստրի կոմիտե էր այցելել Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատու Մայա Տոդրիան։ Կողմերը միակարծիք էին, որ առանց հողերի գրանցման ոլորտի զարգացման, հնարավոր չէ պատկերացնել տնտեսության որևէ այլ ճյուղի արդյունավետ զարգացումը։ Ինչպես նշեց հյուրը, հոլանդացի մասնագետները մեծ փորձառություն ունեն այս ոլորտում և արդեն հասցրել են նմանատիպ նախագծեր իրականացնել Հունգարիայում և աֆրիկյան մի քանի պետություններում։

Հավելենք, որ վերջերս հոլանդացի մասնագետները փորձագիտական առաքելությամբ Հայաստանում էին՝ ծանոթանալու արխիվների թվայնացման հետ կապված գործընթացներին և գնահատելու արխիվների թվայնացմանն առնչվող կարիքները: