20-օրյա դասընթաց Չինաստանում
2019 թվականի նոյեմբերի 7-ից 27-ը Չինաստանում կայացավ «Մեծ տվյալների ցանցերի ստեղծման և զարգացման» (Seminar on Construction and Development of Cloud Computing and Big Data Network for Developing Countries) թեմայով դասընթաց: Դասընթացին մասնակցում էր նաև Կադաստրի կոմիտեի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Դավիթ Ամատունին: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից կազմակերպված և ֆինանսավորվող դասընթացին մասնակցելու հրավերը Կադաստրի կոմիտեն ստացել էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությունից:
Մեր ներկայացուցիչը հանդես է եկել զեկույցով, որտեղ ներկայացրել է Հայաստանի փորձը այդ ոլորտում: Դասընթացի թեմաներն էին՝ էլեկտրոնային առևտրի զարգացումը, չինարեն լեզվի ուսուցումը, ցանցային անվտանգությունը, խելացի քաղաքների ենթակառուցվածքները, համաշխարհային հեռահաղորդակցման արդյունաբերության զարգացումը: