Համագործակցություն Ասիական զարգացման բանկի հետ
![Համագործակցություն Ասիական զարգացման բանկի հետ Համագործակցություն Ասիական զարգացման բանկի հետ](https://cadastre.am/index.php/storage/files/news-7717427810-img-5951-700x_.jpg?token=9f49d9140dad2b98a17fc8aebadc04eb)
Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության ներկայացուցիչ՝ քաղաքաշինության ավագ մասնագետ Մարիա Պիա Անկոռային Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր պատմեց Կոմիտեի կողմից ավելի վաղ սկսված և առաջիկայում իրագործելիք ծրագրերի մասին։ Հանդիպմանը ներկա մեր մասնագետները հյուրին ներկայացրին նաև, թե փոխգործակցության և աջակցության նախնական ինչ պայմանավորվածությունների ունի Կոմիտեն տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ։
Կոմիտեի ղեկավարը շատ կարևոր համարեց ինչպես նոր, այնպես էլ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի համատեղ քննարկումներն ու հետագա հնարավոր համագործակցության հեռանկարը Ասիական զարգացման բանկի հետ:
Հանդիպման վերջում կողմերն ուրվագծեցին հարցերի նախնական այն շրջանակը, որում ցանկալի կլինի շարունակել հետագա համագործակցությունը։