Ստորաբաժանումը շարունակել է իր բնականոն աշխատանքը
29.11.2019
Այսօր ժամը 11։00 հրդեհ է բռնկվել Կադաստրի կոմիտեի Կոմիտաս 35/2 հասցեում գտնվող ստորաբաժանումում։ Մինչ հրշեջների ժամանումն այն մարվել է աշխատակիցների ուժերով։ Հրդեհը բռնկվել է 1քմ մետրի վրա օդափոխիչ հորանում, որը հենց տեղում մարվել է և չի տարածվել։
Տեղեկացնենք, որ հրդեհից տուժածներ և վիրավորներ չկան, այս պահին ուսումնասիրվում է հրդեհի պատճառը։
Հետևանքներն արագ վերացվել են։ Ժամը 12։00-ին ստորաբաժանումը շարունակել է իր բնականոն աշխատանքը։