Ապագա գեոդեզիստները նախաավարտական պրակտիկա են անցնում

01.02.2020
Ապագա գեոդեզիստները նախաավարտական պրակտիկա են անցնում

Կադաստրի կոմիտեում  Հայաստանյան բուհերի հետ մասնագիտական համագործակցության շրջանակներում այս անգամ Կոմիտեի գեոդեցիայի և քարտեզագրության վարչությունում նախաավարտական պրակտիկա էին անցնում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  շինարարության ֆակուլտետի ուսանողները:

Տղաները բոլորն էլ (կուրսում 5 ուսանող է սովորում) այս տարի ավարտում են մագիստրատուրան՝ գեոդեզիա և կադաստր մասնագիտությամբ և պատրաստվում են զբաղվել իրենց սիրելի գործով:

 

 

Կոմիտեի «հյուրերը» շնորհակալություն հայտնեցին Կադաստրի կոմիտեի ղեկավարությանն այս հնարավորության համար և փաստեցին, որ այս կարճ ժամանակում շատ գործնական գիտելիքներ ու խորհուրդներ են ստացել վարչության փորձառու աշխատակիցներից: Այսօր գործնական պարապմունքների վերջին օրն է: