Կշարունակի փակ մնալ միայն «Կենտրոն» սպասարկման գրասենյակը
![Կշարունակի փակ մնալ միայն «Կենտրոն» սպասարկման գրասենյակը Կշարունակի փակ մնալ միայն «Կենտրոն» սպասարկման գրասենյակը](https://cadastre.am/index.php/storage/files/news-0042243348-76702396-774659842985896-2853293009779294208-o-700x_.jpg?token=f892cfa3c75371a35412b21d39c36e97)
Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ կշարունակի փակ մնալ միայն Կադաստրի կոմիտեի «Կենտրոն» սպասարկման գրասենյակը։
Հայաստանի Հանրապետությունում համավարակի հետագա տարածումը կանխարգելելու, մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել Կադաստրի կոմիտեի առցանց ծառայություններից՝ https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակի միջոցով։
Հիշեցնում ենք, որ գործող սպասարկման գրասենյակներում ընդունվելու են դիմումների միայն հետևյալ տեսակները․
✅Գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման,
✅Միասնական տեղեկատվության տրամադրման,
Տրամադրվելու են միայն․
✅Փաստաթղթերի պատճենները,
✅Նախկինում ներկայացված փաստաթղթերը,
Սպասարկման գրասենյակներում կարող եք իրականացնել նաև ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների (պայմանագրերի) կնքում։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
☎️060-474207,
☎️060-474205: