ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

22.06.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի քաղաքացիներ,

 տեղեկացնում ենք, որ այսօր բաց են Կադաստրի կոմիտեի բոլոր գրասենյակները, բացառությամբ՝ «Սպիտակ» սպասարկման գրասենյակի։ Բնականոն աշխատում են նաև Երևանում գործող մեր երեք գրասենյակները։

Հայաստանի Հանրապետությունում համավարակի հետագա տարածումը կանխարգելելու, մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել Կադաստրի կոմիտեի առցանց ծառայություններից՝ https://www.e-cadastre.am/ էլեկտրոնային հարթակի միջոցով։

Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

☎️060-474207,

☎️060-474205: