Կայացավ Ռոմանիզացիայի համակարգերի ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների աշխատանքային խմբի առցանց հանդիպումը
![Կայացավ Ռոմանիզացիայի համակարգերի ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների աշխատանքային խմբի առցանց հանդիպումը Կայացավ Ռոմանիզացիայի համակարգերի ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների աշխատանքային խմբի առցանց հանդիպումը](https://cadastre.am/index.php/storage/files/img-8650-700x_.jpg?token=780d7963d8ef8be6e2acb03ade1d0f62)
Հունիսի 10-ին տեղի ունեցավ Ռոմանիզացիայի համակարգերի ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների փորձագետների աշխատանքային խմբի առցանց հանդիպումը, որին մասնակցում էին Կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության,արտաքին կապերի վարչությունների, Գեոմատիկայի կենտրոնի, Արդարադատության նախարարության և Լեզվի կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Էստոնիայի լեզվի ինստիտուտի մասնագետները:
Ռոմանիզացիայի համակարգերի հարցերով աշխատանքային խմբի համակարգող Պիտեր Պոլը ներկայացրեց աշխատանքային խմբի նպատակները, խնդիրներն ու սկզբունքները։
Քննարկվեցին ՄԱԿ-ի աշխարհագրական անվանումների ռոմանիզացիայի համակարգերի, ՄԱԿ-ի կողմից դրանց ընդունման սկզբունքների և չափանիշների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև Հայաստանում աշխարհագրական անվանումների ռոմանիզացիային առնչվող ընթացիկ ծրագրեր: Էստոնիայի ներկայացուցիչները նշեցին, որ միջազգային մեկ ընդհանուր համակարգը թույլ կտա հասնել համաշխարհային ստանդարտացմանը:
Աշխատանքային խմբի համակազմակերպիչները պատրաստակամություն հայտնեցին օգնել հայ փորձագետներին գիտական սկզբունքների վրա հիմնված ճշգրիտ ռոմանիզացիայի համակարգերի ստեղծման գործընթացում:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել հետագա արդյունավետ համագործակցությունը: