Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի շնորհավորական խոսքը կանանց միջազգային տոնի առթիվ
08.03.2020
![Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի շնորհավորական խոսքը կանանց միջազգային տոնի առթիվ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի շնորհավորական խոսքը կանանց միջազգային տոնի առթիվ](https://cadastre.am/index.php/storage/files/news-0042243348-76702396-774659842985896-2853293009779294208-o-700x_.jpg?token=f892cfa3c75371a35412b21d39c36e97)
Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի կապակցությամբ:
Թո՛ղ ձեր բոլոր օրերը լցված լինեն ջերմությամբ ու սիրով, թո՛ղ գնահատված ու պաշտպանված լինելու զգացումը միշտ ուղեկից լինի ձեզ:
Մաղթում եմ անսպառ սեր ու երջանկություն, անձնական ու աշխատանքային բազում հաջողություններ:
Գարնանամուտի այս հրաշալի տոնը թող խաղաղություն ու ներդաշնակություն բերի ձեզ և ձեր ընտանիքներին: