Սարհատ Պետրոսյանը և Արտակ Փիլոյանը Մանչեստրում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին
07.10.2019
![Սարհատ Պետրոսյանը և Արտակ Փիլոյանը Մանչեստրում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին Սարհատ Պետրոսյանը և Արտակ Փիլոյանը Մանչեստրում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին](https://cadastre.am/index.php/storage/files/news-7045574729-manchester-2-small-700x_.jpg?token=ae9146f62af5d94d25f6ee2a3cb277ca)
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ու գեոդեզիայի և քարտեզագրության վարչության պետ Արտակ Փիլոյանը հոկտեմբերի 6-ից 9-ը Մանչեստրում մասնակցում են ԵվրոԳեոգրաֆիքսի գլխավոր համաժողովին, որը կազմակերպության անդամ երկրների համապատասխան լիազոր մարմինների ղեկավարների տարեկան հանդիպումն է: Համաժողովը կարևոր հարթակ է ոլորտի նորարարություններին, նոր լուծումներին ծանոթանալու, օտարերկրյա գործընկերների հետ աշխատանքային նոր կապեր հաստատելու և փորձի փոխանակման համար: Այս համաժողովի օրակարգային հարցերից է կազմակերպության նախագահի և կառավարման խորհրդի 3 նոր անդամների ընտրությունը:
ԵվրոԳեոգրաֆիքսը միավորում է Եվրոպայի 46 երկրների քարտեզագրման, կադաստրի և հողի գրանցման ազգային լիազոր 63 մարմինների: Կադաստրի կոմիտեն կազմակերպության լիիրավ անդամ է: