Աշխատանքային խորհրդակցություն
Առցանց ծառայությունների քանակի ավելացմանը և դրանց որակի բարելավմանը միտված աշխատանքները Կադաստրի կոմիտեում շարունակվում են։
Ամփոփելով նախորդ շաբաթվա հանձնարարականը՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը հույս հայտնեց, որ գրասենյակների համակարգման վարչության ներկայացրած ծրագիրը էապես կխթանի էլեկտրոնային հարթակի օգտագործումը և կավելանա առցանց մուտքագրվող դիմումների քանակը։
Առաջիկա օրերին աշխատանքային հանդիպումներ կկազմակերպվեն Կադաստրի կոմիտեի կողմից շրջանառության մեջ դրված կարևորագույն օրենսդրական նախաձեռնությունները քննարկելու, թեմայի վերաբերյալ կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների դիրքորոշումներն ու հարցերը լսելու համար։
Շարունակվում են մասնագիտական հանդիպումներն ու քննարկումները հասցեների տրամադրումը Գեոմատիկայի կենտրոնի կողմից իրականացնելու և հասցեավորման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Այս փուլում առավելագույն ուշադրություն և ռեսուրսներ են տրամադրված կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքներին։ Այս շաբաթ կամփոփվեն Անի և Ամասիա համայնքների կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները։