ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ
Մայիսի 31-ից հունիսի 2-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրավերով ՀՀ Կադաստրի կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ Մանուկ Մկրտչյանը ևս մասնակցում են Բրյուսելում ընթացող «Լայնաշերտ ինտերնետ հասանելիության քարտեզագրման (գործիքի) ծրագրային ապահովման ներկայացումը և կիրառումը Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով աշխատաժողովին։
Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) կողմից կազմակերպված աշխատաժողովին, մասնակցում են ինչպես հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակիցներ, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ներկայացուցիչներ։
Ծրագիրն աջակցում է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին փորձի և գիտելիքների փոխանակման, լայնաշերտ ինտերնետ հասանելիության ենթակառուցվածքների և ծառայությունների քարտեզագրման, ինչպես նաև թվային համակարգի զարգացման գործում։
Ծրագրի նպատակն է նաև տրամադրել խորհրդատվություն ԵՄ օրենսդրության հատուկ կամ կոնկրետ հատվածների փոխակերպման, իրականացման կամ կիրառման վերաբերյալ: