ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

28.06.2022
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ

ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԱՅՆ ՄԻԱՎՈՐԵԼ ԻՐԵՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ՝ ԱՌԱՆՑ ՆԱԽՕՐՈՔ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՍՑԵԻ և ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ:

Հասցե տրամադրելու մասին որոշում ներկայացնելու պահանջը վերացվում է, եթե այն գույքը, որին միավորվելու է առանձնացված մասը, արդեն իսկ հասցե ունի։

Նույն տրամաբանությամբ է կարգավորվում նաև անձին պատկանող հողամասը ընդլայնելու հարաբերությունները:

Արդյունքում պարզեցվում է անշարժ գույքի բաժանման և միավորման, ինչպես նաև ընդլայնման դեպքում իրավունքների պետական գրանցման ընթացակարգը, ինչը կնպաստի նաև քաղաքացիների նյութական ռեսուրսների և ժամանակի խնայողությանը:

Նախագիծը հանրային քննարկման է դրված նաև իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում, որտեղ կարող եք թողնել ձեր առաջարկներն ու կարծիքները․

https://www.e-draft.am/projects/4492/about։