Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով Մադրիդում է
![Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով Մադրիդում է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով Մադրիդում է](https://cadastre.am/index.php/storage/files/efdp7043-700x_.jpg?token=c43e6a8f5089892129f6463093518be6)
Իսպանիայի Թագավորության Կադաստրի գլխավոր տնօրենության հրավերով 2022 թվականի հուլիսի 12-14-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում:
Կոմիտեի ղեկավարը հանդիպումներ է ունենում Իսպանիայի կադաստրի գլխավոր տնօրենի և համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների հետ:
Երկու երկրների լիազոր մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ կդրվի երկու գերատեսչությունների գործընկերային համագործակցությանը:
Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է համագործակցություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կադաստրային գրանցման, կադաստրային գնահատման և թվայնացման, սեփականության իրավունքի պաշտպանության, դատական ներկայացուցչության ոլորտներում լավագույն փորձի և հմտությունների փոխանակում, հանդիպումների, սեմինարների և համատեղ աշխատաժողովների կազմակերպում ՀՀ-ում և Իսպանիայի Թագավորությունում, փորձի փոխանակում, մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում: