ԻՆՉՊԵ՞Ս ՈՒՂՂԵԼ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ Ի ՀԱՅՏ ԵԿԱԾ ՎՐԻՊԱԿՆԵՐԸ
27.09.2022
Ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած դիմումներին ի պատասխան տրամադրված ավարտական փաստաթղթերում երբեմն ի հայտ են գալիս վրիպակներ, որոնք հնարավոր է շտկել՝ ներկայացնելով «Վրիպակի ուղղում» տեսակի դիմում:
Անհրաժեշտ է այցելել Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակ կամ նույն դիմումը ներկայացնել ինքնուրույն՝ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի միջոցով.
«Վրիպակի ուղղում» տեսակի դիմում հնարավոր է նաև ներկայացնել՝ զանգահարելով Կադաստրի կոմիտեի «Թեժ գծի» 060-474205 հեռախոսահամարով (հետևելով հրահանգներին՝ սեղմել 5):
Վրիպակի ուղղումը կատարվում է 2 աշխատանքային ժամվա ընթացքում: