Աշխատանքային խորհրդակցություն

31.10.2022
Աշխատանքային խորհրդակցություն

Կադաստրի կոմիտեում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Պատասխանատուներին հանձնարարվեց հետամուտ լինել և հասկանալ կոմիտեի որոշ տարածքային ստորաբաժանումներում նախորդ երկու շաբաթների ընթացքում նույնականացման աշխատանքներում արձանագրված ցածր ցուցանիշների պատճառները։

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանի տեղեկացմամբ՝ մասնագետների հետ քննարկվել է առցանց քարտեզները անմիջապես չափագրման գրասենյակի միջոցով ներբեռնելու հնարավորություն ստեղծելու և ներդնելու հարցը, ինչը նախատեսվում է գործարկել արդեն հաջորդ տարվա սկզբին։ Արդյունքում չափագրողներն ստիպված չեն լինի քարտեզների վերաբերյալ հարցումներ ուղարկել Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև օրակարգում ներառված այլ հրատապ հարցեր, հանձնարարականներ եղան կոմիտեի գրացման վարչության և Գեոմատիկայի կենտրոնի պատասխանատուներին։

Ծաղկաձոր և Հրազդան համայնքների կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրները նշված համայնքների ներկայացուցիչների հետ քննարկելու և լուծումներ գտնելու նպատակով նախորդ շաբաթ կազմակերպվել էր աշխատանքային խորհրդակցություն։

Վերջիններս պատրաստակամություն են հայտնել համագործակցել և համատեղ լուծումներ գտնել համայնքներում առկա խնդրահարույց դեպքերի համար։

e-cadastre.am կայքում շարունակվում են առցանց հարթակում առկա գործիքների խմբավորման աշխատանքները։