Աշխատանքային խորհրդակցություն

17.01.2023

Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ հրավիրված խորհրդակցությանն այս շաբաթ հանձնարարական հնչեց #mobile հավելվածի գործարկման ընթացքում քաղաքացու կողմից դիմում ներկայացնելիս նույնականացում պահանջող գործընթացն իրականացնելու համար մայրաքաղաքում և մարզային գրասենյակներում կառանձնացվի մեկական պատասխանատու աշխատակից։

Մասնագիտական վարչությունների ղեկավարներին հանձնարարվեց մինչև հաջորդ շաբաթ ներկայացնել առաջարկությունների իրավունքի պետական գրանցում չունեցող անշարժ գույքի միավորների հասցեները էլեկտրոնային համակարգ մուտքագրելու տեխնիկական լուծումների վերաբերյալ։

Աշխատանքային խորհրդակցություն կկազմակերպվի նույնականացման սուբյեկտերի վերաբերյալ, կքննարկվեն համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների կատարելու առաջարկությունները։

Ներքին վերահսկողության վարչությանը հանձնարարվեց ուսումնասիրել և ներկայացնել վերլուծություն տարեսկզբից ի վեր իրավունքի պետական գրանցման կասեցումների վերաբերյալ քննարկվել հիմնական պատճառները, ներկայացնել վերլուծություն:

Հանձնարարականներ հնչեցին նաև թեժ գծի հեռախոսազանգերին, պետական մարմիններից ստացվող հարցումներին պատասխանելու ընթացակարգի վերաբերյալ։