Աշխատանքային խորհրդակցություն
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ այսօր տեղի ունեցած հերթական խորհրդակցությունը կոմիտեի ղեկավարն սկսեց մասնագիտական վարչություններին տրված հանձնարարականների ամփոփմամբ։
Պարբերաբար իրականացվում է «Թեժ գծով» պատասխանվող հեռախոսազանգերի որակական ցուցանիշների ուսումնասիրություն, նախորդ շաբաթ զգալի նվազել է հեռախոսազանգերի քանակը։
Պատասխանատուների հավաստմամբ՝ ներկայացվել է իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման նպատակով ներկայացվող փաստաթղթերը միայն էլեկտրոնային տարբերակով ընդունելու գործընթացի ներդրման համար պահանջվող տեխնիկական վերազինման վերաբերյալ տեխնիկական առաջադրանքի վերջնական տարբերակը:
Քաղաքացիներից ստացված դիմում-բողոքներին լիարժեք և մանրամասն պատասխանելու անհրաժեշտությունը կարևորելով՝ կոմիտեի ղեկավարը մեկ անգամ ևս մասնագիտական վարչություններին հանձնարարեց շարունակել առավելագույն ուշադրություն դարձնել «Թեժ գծով» և գրավոր տարբերակով ստացվող բոլոր դիմում-բողոքներին։
Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանին և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կարեն Գրիգորյանին հանձնարարվեց մինչև այս ամսվա վերջ ապահովել Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի, Արարատի մարզերի ստանդարտացված հասցեների բազայի կապակցումը «ARPIS» համակարգին և արտացոլել դրանք գեոպորտալում:
Կոմիտեի ղեկավարին տեղեկատվություն կներկայացվի կադաստրային քարտեզից հասցեի որոշում տրամադրելու համար ստեղծված համապատասխան գործիքի թեստավորման աշխատանքների վերաբերյալ:
Յուրաքանչյուր ամիս նաև հաշվետվություն կներկայացվի ՀՀ աշխարհագրական անվանումները ազգային գեոպորտալի մեջ վիզուալիզացնելու և յուրաքանչյուր աշխարհագրական անվան համար ստեղծված անձնագրի ձևանմուշը գեոպորտալից գեներացնելու գործնական հնարավորությունների և արդյունքների վերաբերյալ: