Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ընթանում է «Նորարարություն և ձեռներեցություն» աշխատաժողովը
![Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ընթանում է «Նորարարություն և ձեռներեցություն» աշխատաժողովը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ընթանում է «Նորարարություն և ձեռներեցություն» աշխատաժողովը](https://cadastre.am/index.php/storage/files/img-3509-700x_.jpeg?token=47dca85c53567418bfcf0f483663867a)
2023 թվականի հունիսի 19-25-ը «Գեոթակ» (GeoTAK) ծրագրի շրջանակներում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (KTH) անցկացվում է «Նորարարություն և ձեռներեցություն» խորագրով աշխատաժողովը:
Աշխատաժողովին մասնակցում են Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արևիկ Ավոյանը և կոմիտեի ղեկավարի օգնական Մարինե Սահակյանը:
Ծրագրի առանցքային նպատակն է նպաստել Երկրատեղեկատվական տեխնոլոգիաների (GIT) ոլորտում հետբուհական բարձրագույն կրթության ծրագրերի զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ղրղզստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հետազոտական և նորարարական կապերի ամրապնդմանը:
Աշխատաժողովի շրջանակում կայացել է նաև կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում մասնակից պետությունների ներկայացուցիչների կողմից ներկայացվել են հաշվետվություններ, ինչպես նաև քննարկվել են համագործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով ծրագրի ավարտական փուլը: