Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ
30.06.2023
![Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ Սուրեն Թովմասյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ](https://cadastre.am/index.php/storage/files/163117758-378688226753857-7524728208132869320-n-700x_.jpg?token=b775b42de601a7a109eace4bef5c95d3)
Սիրելի՛ գործընկերներ, գեոդեզիստներ, հողաշինարարներ, ջերմորեն շնորհավորում եմ ոլորտի բոլոր աշխատակիցներին մասնագիտական տոնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի ստեղծման 26-րդ տարեդարձի կապակցությամբ։
Դուք չափազանց կարևոր դերակատարում ունեք մեր պետության կայացման և արդյունավետ զարգացման գործում։
Լիահույս եմ, որ ձեր ջանքերի ու նվիրումի շնորհիվ Կադաստրի համակարգում իրականացված բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ` ցանկանալով ձեզ անսպառ ուժ ու եռանդ՝ մասնագիտական նորանոր հաջողությունների և ձեռքբերումների հասնելու համար։
Բոլորին մաղթում եմ առողջություն, բարեկեցություն և արգասաբեր աշխատանքային գործունեություն։
Սիրով՝ Սուրեն Թովմասյան