Հուշամեդալներ և պատվոգրեր աշխատակիցներին․ 26-ամյակ
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն այսօր պատվոգրեր և հուշամեդալներ հանձնեց կոմիտեի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների։
Առիթը Կադաստրի կոմիտեի հիմնադրման 26-ամյակն էր և մասնագիտական տոնը՝ հողաշինարարի և գեոդեզիստի օրը, որը նշվում է հունիսի 30-ին։
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ Սուրեն Թովմասյանը համառոտ անդրադարձավ համակարգի ձեռքբերումներին, շնորհակալություն հայտնեց համակարգի բոլոր աշխատակիցներին։
Իր խոսքում կոմիտեի ղեկավարն ընդգծեց վերջին տարիներին համակարգում արձանագրված կարևոր ձեռքբերումներն ու օրենսդրական նախաձեռնությունները։
Կադաստրի կոմիտեի հուշամեդալներ ստացան կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը, գրանցման վարչության պետ Խորեն Գասպարյանը և Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը։
Համակարգում ներդրած ավանդի և բարեխիղճ գործունեության համար կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շուրջ 60 աշխատակիցներ կոմիտեի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի։