Հանրային քննարկման է դրվել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը

07.08.2023
Հանրային քննարկման է դրվել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը

Հարգելի համաքաղաքացինե՛ր, գործընկերնե՛ր,

Հիմք ընդունելով Կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը՝ Կադաստրի կոմիտեն մշակել և հանրային քննարկման է ներկայացրել «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի նախագիծը և հարակից իրավական ակտերի նախագծերը:

Նախագիծը հանրային քննարկման է դրված իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում`

https://www.e-draft.am/projects/6073/about

Բոլոր հետաքրքրվող անձինք և ոլորտի մասնագետները կարող են գրել իրենց առաջարկություններն ու կարծիքները hանրային քննարկման ներկայացված նախագծերի վերաբերյալ ինչպես միասնական հարթակում, այնպես էլ՝

evaluation@cadastre.am էլ. փոստին։

Հարցերի դեպքում զանգահարեք 060-474146 հեռախոսահամարով։

Ակնկալում ենք շահագրգիռ անձանց ակտիվ ներգրավվածությունը։