Աշխատանքային խորհրդակցություն

03.10.2023

Կադաստրի կոմիտեում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին օրակարգում ներառված հրատապ և ընթացիկ հաձնարարականները։

Կոմիտեի ղեկավարը հանձնարարեց թեժ գժով ստացվող հեռախոսազանգերին առավել արդյունավետ պատասխանելու և հնարավորինս անպատասխան զանգեր չունենալու համար կրկին անգամ ուսումնասիրել պատասխանատու ստորաբաժանումներում կատարվող աշխատանքը, ներկայացնել հաշվետվություն։

Սուրեն Թովմասյանն իր խոսքում մեկ անգամ ևս կարևորեց քարտեզներում առկա սխալների ուղղման գործընթացը հնարավորինս արագ, առանց անճշտությունների և լիարժեք իրականացնելու հարցը։

Գեոմատիկայի կենտրոնի պետ Վահագն Մուրադյանը տեղեկացրեց, որ շարունակվում են հստակ ժամանակացույցով շարունակվում են առցանց քարտեզների ուղղման աշխատանքները, ավարտին են մոտենում Արարատի մարզի բնակավայրերի քարտեզների ուղղումը, սկսվել են Վայոց ձորի Եղեգնաձոր և Արենի համայնքների քարտեզների ուղղման աշխատանքները։

Պատասխանատուների հետ քննարկվեցին կոմիտեի սպասարկման գրասենյակներում աշխատանքի կազմակերպման, նույնականացման աշխատանքների ավարտական փուլին, հասցեների բազայի ստանդարտավորմանը, կոմիտեի վարած կադրային քաղաքականության մեթոդաբանությանը վերաբերող տարաբնույթ հարցեր։

Առաջիկայում նախատեսվում է կոմիտեի ղեկավարի աշխատանքային հանդիպումը կոմիտեի տարածքային ստորաբաժանումների ղեկավարների և քարտեզագրական բաղադրիչը սպասարկող ընկերության ներկայացուցիչների հետ՝ առկա խնդիրները և դրանց արդյունավետ լուծման տարբերակները քննարկելու նպատակով։