ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

12.03.2024
ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները վարում են ազդարարման հետ կապված համապատասխան վիճակագրություն իրենց և իրենց ենթակա մարմիններում ստացված հաղորդումների վերաբերյալ:

ՀՀ կառավարության 2018 թվականի մարտի 15-ի N 272-Ն որոշմամբ հաստատված «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա մարմիններում ազդարարման հաղորդումների վերաբերյալ վիճակագրության վարման կարգ»-ի 6-րդ կետի համաձայն՝ իրավասու մարմինը պարտավոր է իր կողմից վարվող վիճակագրությունը տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևով ամփոփելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 10-ը ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանին:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ 2023 թվականի ընթացքում ազդարարման հաղորդումներ Կադաստրի կոմիտե չեն ներկայացվել: