Աշխատանքային խորհրդակցություն

12.03.2024

Մարտի 11-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը։

Ընդգծելով էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման կարևորությունը, համակարգն առավելապես թվայնացված դարձնելու գաղափարը, կոմիտեի ղեկավարը նկատեց, որ դրան միտված աշխատանքներն ու ծրագրերը շատ կարևոր են, իսկ պատասխանատուներից ակնկալվում է առավել հետևողական աշխատանք։

Ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը փաստեց, որ ավարտվել են Երևան համայնքի Էրեբունի վարչական շրջանի կադաստրային քարտեզների ուղղման աշխատանքները, շաբաթվա ընթացքում կներկայացվի կատարված և հետագա աշխատանքների պլան-ժամանակացույցը:

Գրասենյակների համակարգման վարչության պետ Արտակ Սաֆարյանի հավաստմամբ՝ սպասարկման գրասենյակներում փաստաթղթերն ընդունելու գործընթացում համապատասխան փոփոխություններ կատարելու ընթացակարգերի վերաբերյալ իրավական ակտի վերջնական նախագիծն արդեն իսկ համաձայնության է ուղարկվել իրավաբանական վարչություն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կարեն Գրիգորյանը զեկուցեց, որ կոմիտեի էլեկտրոնային հարթակում ավարտված են կադաստրային քարտեզից հատվածը առցանց տրամադրելու նպատակով քարտեզագրական գործիքի ներդրման աշխատանքները։

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև օրակարգում ընդգրկված այլ հարցեր և հանձնարարականներ։