Սեղանի թենիսի մրցաշարում ոսկե մեդալի արժանացավ կոմիտեի աշխատակից Մանուկ Խարատյանը

12.03.2024
Սեղանի թենիսի մրցաշարում ոսկե մեդալի արժանացավ կոմիտեի աշխատակից Մանուկ Խարատյանը

Մարտի 7-ից 10-ը Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան Դանիայի Արհմիությունների կոնֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ և համագործակցությամբ Ծաղկաձորում կազմակերպել էր «Արհմիութենական սպորտ 2024» խորագրով Արհմիութենական սպորտային միջոցառումը:

Սեղանի թենիսի մրցաշարին Կադաստրի կոմիտեի աշխատողների Արհեստակցական կազմակերպության կողմից մասնակցեց Արհմիության անդամ, Կադաստրի կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ցանցերի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Մանուկ Խարատյանը:

Երկօրյա մրցաշարի ընթացքում, ակնհայտ առավելությամբ հաղթանակներ գրանցելով բոլոր մասնակիցների նկատմամբ, մեր գործընկերը զբաղեցրեց պատվավոր առաջին հորիզոնականը:

Մրցաշարի ավարտին Մանուկ Խարատյանը արժանացավ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի հավաստագրին և «Արհմիութենական սպորտ 2024»-ի սեղանի թենիսի ոսկե մեդալին: