Կայացավ Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի գլխավոր ասամբլեան

19.03.2024
Կայացավ Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի գլխավոր ասամբլեան

Մարտի 17-19-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և կոմիտեի Անշարժ գույքի գրանցման միասնական  ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանը Իսպանիայի Թագավորության Սևիլիա քաղաքում մասնակցել են Եվրոգեոգրաֆիքս ասոցիացիայի գլխավոր ասամբլեային, որի կառավարման խորհրդի անդամ է նաև կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Ասոցիացիայի ամենամյա գլխավոր ասամբլեային մասնակցել են ինչպես կազմակերպությանն անդամագրված բոլոր լիազոր մարմինների պատվիրակությունները, այնպես էլ ասոցիացիայի գործընկերներ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ներկայացվել են ասոցիացիայի 2024 թվականի կառավարման խորհրդի հաշվետվությունը, գործառնական պլանը, բյուջեն,  ներկայացուցչության ռազմավարությունը և կայունության պլանը, ընտրվել են ասոցիացիայի նոր նախագահ և կառավարման խորհրդի նոր անդամներ:

Միջոցառման շրջանակներում Սուրեն Թովմասյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ասոցիացիայի անդամ երկրների՝ ոլորտը ներկայացնող պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, քննարկվել են մասնագիտական բնագավառում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և համագործակցության հնարավոր ուղղությունները: