Եռօրյա հանդիպում-քննարկումներ համայնքների ներկայացուցիչների հետ

25.03.2024

2024 թվականի փետրվարի 23-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշումը։

Որոշմամբ հաստատված N 1 հավելվածով սահմանվում է, որ այսուհետ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները ներբեռնում են անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ներդրված համապատասխան էլեկտրոնային համակարգում՝ հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ տրամադրված համակարգերի փոխգործելիության միջոցով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարության սույն որոշումն ուժի մեջ էր մտնում մարտի 24-ից՝ մարտի 20-22-ը, Կադաստրի կոմիտեի Կոմիտաս 35/2 վարչական շենքում կազմակերպվեցին եռօրյա հանդիպում-քննարկումներ ՀՀ համայնքների ներկայացուցիչների հետ։

Հանդիպումները վարում էր Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական Արմեն Ալեքսանյանը։

Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով կոմիտեի ղեկավարի խորհրդականը համայնքների աշխատակիցներին ներկայացրեց ներդրված համակարգի գործնական կիրառությունը, գործիքակազմը, պատասխանեց կիրառության ընթացքում առաջացած հարցերին։