ԹԱՐՄԱՑՈՒՄ․ «Ալավերդի» սպասարկման գրասենյակը վերսկսել է աշխատանքը
27.05.2024
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ «Ալավերդի» սպասարկման գրասենյակը վերսկսել է աշխատանքը
ՀՀ Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ այսօրվանից, հորդառատ անձրևների պատճառով առաջացած խոչընդոտներով պայմանավորված, ժամանակավորապես դադարեցվել է Կադաստրի կոմիտեի «Ալավերդի» սպասարկման գրասենյակի աշխատանքը։
Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
- 060-474207,
- 060-474205:
Գրասենյակի վերաբացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։