Հունիսի 30-ը հողաշինարարի և գեոդեզիստի օրն է

30.06.2024
Հունիսի 30-ը հողաշինարարի և գեոդեզիստի օրն է

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Սիրելի՛ գործընկերներ, գեոդեզիստներ, հողաշինարարներ, ջերմորեն շնորհավորում եմ ոլորտի բոլոր մասնագետներին, ուսանողներին, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներին մասնագիտական տոնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի ստեղծման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ընտրելով այս կարևոր ու հետաքրքիր մասնագիտությունը՝ դուք չափազանց մեծ դերակատարում ունեք մեր պետության արդյունավետ զարգացման և կայացման գործում։

Ձեր ջանքերի ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ Կադաստրի համակարգում իրականացված բարեփոխումները ունեն շարունակական բնույթ, քաղաքացիների համար ավելի դյուրին ու հասանելի են դառնում մեր ծառայություններից օգտվելու հնարավորությունները։

Մաղթում եմ, որ երբեք չկորցնեք հետաքրքրությունը ձեր աշխատանքի նկատմամբ, ցանկանում եմ առողջություն, ներդաշնակություն և մասնագիտական նորանոր վերելքներ` ի նպաստ մեր պետության զարգացման և ի բարօրություն մեր երկրի։

 

Սիրով՝

Սուրեն Թովմասյան