Մոլդովայում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

25.10.2024
Մոլդովայում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հոկտեմբերի 23-ից 25-ը Մոլդովայի Հանրապետության Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գործակալության տնօրենության հրավերով Կադաստրի կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Մոլդովայի Հանրապետությունում:

Պատվիրակության կազմում էին ղեկավարի տեղակալ Գևորգ Մանուկյանը, Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման ղեկավար Սարգիս Արամյանը և Կադաստրային գնահատման և շուկայի վերլուծության վարչության պետ Էդգար Կիրակոսյանը:

Այցի շրջանակում տեղի են ունեցել Կադաստրի կոմիտեի պատվիրակության անդամների երկկողմ հանդիպումները Մոլդովայի Գեոդեզիայի, քարտեզագրության և կադաստրի գործակալության տնօրենի, ինչպես նաև համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ:

Հանդիպումներիի օրակարգը հագեցած է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով, մասնավորապես ներկայացվել են երկու գերատեսչությունների գործառույթները, քննարկվել են միջազգային փորձի փոխանակման հնարավորությունները, նախանշվել համագործակցության նոր հեռանկարները։

Աշխատանքային քննարկումները եզրափակվել են երկու կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

Հուշագիրն իր մեջ ներառում է համագործակցություն անշարժ գույքի կադաստրային գրանցման, կադաստրային գնահատման, քարտեզագրության, հարակից ծառայության թվայնացման, աշխարհագրական անվանումների և տարածական տվյալների ենթակառուցվածքի ոլորտներում։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը մասնագիտական ոլորտներում: