ՀՀ 2019 թ. հողային ֆոնդն՝ ըստ նպատակային նշանակության և ըստ սեփականության սուբյեկտների. գրաֆիկական պատկեր
04.10.2019
![ՀՀ 2019 թ. հողային ֆոնդն՝ ըստ նպատակային նշանակության և ըստ սեփականության սուբյեկտների. գրաֆիկական պատկեր ՀՀ 2019 թ. հողային ֆոնդն՝ ըստ նպատակային նշանակության և ըստ սեփականության սուբյեկտների. գրաֆիկական պատկեր](https://cadastre.am/index.php/storage/files/land-information-graphics-small-700x_.png?token=2ac720cd66534d1839e1a7ee242ba1bb)
Կադաստրի կոմիտեն գրաֆիկական պատկերով ներկայացնում է 2019 թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի տվյալները՝ ըստ նպատակային նշանակության և ըստ սեփականության սուբյեկտների։ Կառավարությունը հոկտեմբերի 3-ի նիստում հաստատեց ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2019 թ. հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)։ Հաշվեկշիռը Կադաստրի կոմիտեի պաշտոնական կայքէջի Տեղեկատու/Հողային հաշվեկշիռ բաժնում ամբողջովին կտեղադրվի որոշման վերաբերյալ գրավոր փաստաթուղթը կառավարությունից ստանալուն պես։
Ի դեպ, 2018 թվականից ի վեր, Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի հանձնարարությամբ, հողային հաշվեկշռում առանձին ներկայացվում են նաև համայնքների և մարզերի տվյալները։