ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Վաղարշապատ» գրասենյակը ժամանակավորապես չի սպասարկի
14.01.2025

Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի «Վաղարշապատ» գրասենյակը ժամանակավորապես չի սպասարկի քաղաքացիներին, քանի որ սեփական դիմումների համաձայն մեր աշխատակիցները ազատվել են աշխատանքից։
Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար և հորդորում առաջիկայում դիմել մոտակա սպասարկման գրասենյակներ կամ օգտվել մեր էլեկտրոնային ծառայություններից։
Հիշեցնում ենք, որ Կադաստրի կոմիտեն դիմումատուներին հնարավորություն է ընձեռել ցանկացած տեսակի դիմում ներկայացնել http://e-cadastre.am/ առցանց հարթակի միջոցով։
Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
060-474207,
060-474205:
Գրասենյակի վերաբացման մասին կտեղեկացնենք լրացուցիչ։