Հանդիպում Շիրակի խորհրդատվական կենտրոնում

07.02.2025

Այսօր Գյումրիում՝ Կադաստրի կոմիտեի Շիրակի նորաբաց խորհրդատվական կենտրոնում, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը, ներքին վերահսկողության վարչության պետ Արթուր Ստեփանյանը հանդիպում ունեցան Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և մարզի համայնքների ղեկավարների հետ։ 

Շիրակի նորաբաց խորհրդատվական կենտրոնում կոմիտեի պատասխանատուները մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում քննարկեցին տարաբնույթ հարցեր։

Համայնքների ղեկավարները բարձրաձայնեցին իրենց հուզող խնդիրները, առաջարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակներ։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Կադաստրի կոմիտեի գործառույթներին վերաբերող բազմաթիվ հարցեր։