Հունիսի 30-ը հողաշինարարի և գեոդեզիստի օրն է 

30.06.2025
Հունիսի 30-ը հողաշինարարի և գեոդեզիստի օրն է 

Սիրելի՛ գործընկերներ, գեոդեզիստներ, հողաշինարարներ,

Սրտանց շնորհավորում եմ Կադաստրի կոմիտեի աշխատակիցներին, ոլորտի բոլոր մասնագետներին և ուսանողներին մասնագիտական տոնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ։

Ընտրելով հողաշինարարի, գեոդեզիստի կարևոր ու յուրահատուկ մասնագիտությունը՝ դուք չափազանց մեծ ներդրում եք կատարել և կատարում մեր երկրի արդյունավետ զարգացման, Կադաստրի ոլորտի կայացման և բարեփոխման գործում։

Հավատացեք, որ յուրաքանչյուրիդ նվիրումը, ջանքն ու պատասխանատու աշխատանքը իր կարևոր հետքն է թողնում համակարգում իրականացված և շարունակվող բարեփոխումների շղթայում։ Քաղաքացիների համար ավելի հեշտ և հասանելի են դառնում մեր ծառայություններից օգտվելու հնարավորությունները։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ, մաղթում մասնագիտական նորանոր հաջողություններ։ Թող երբեք չպակասի սերն ու հետաքրքրությունը ձեր մասնագիտության նկատմամբ։

 

Սիրով՝

Սուրեն Թովմասյան