Ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետները կերկարաձգվեն
20.08.2025

Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,
Կադաստրի կոմիտեն նախաձեռնել և շրջանառել է իրավական ակտերի նախագծեր, որոնք նախատեսում են մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետների մեկանգամյա երկարաձգման հնարավորություն։
Այս նախաձեռնության նպատակն է քաղաքացիներին տրամադրել ևս մեկ հնարավորություն՝ մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ կառույցների, այդ թվում՝ կիսակառույց հատվածների վերաբերյալ անհրաժեշտ հաշվառումն իրականացնելու և հետագայում դրանք օրինականացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։
Նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Հաշվառման վերջնաժամկետները կհստակեցվեն նախագծերի ընդունումից հետո, որի վերաբերյալ հանրությանը լրացուցիչ կիրազեկենք: