Սուրեն Թովմասյանն այցելել էր «Դիլիջան» սպասարկման գրասենյակ

03.11.2025

Այսօր՝ նոյեմբերի 3-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը այցելել էր Տավուշի մարզ՝ կոմիտեի «Դիլիջան» սպասարկման գրասենյակ:

Կոմիտեի ղեկավարը գրասենյակում ծանոթացավ ընթացիկ աշխատանքների կազմակերպմանը, զրուցեց աշխատակիցների և գրասենյակ այցելած քաղաքացիների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։

Քաղաքացիների ընդունելության ընթացքում ուսումնասիրվում են քաղաքացիներին հուզող կոնկրետ խնդիրները, առաջարկվում լուծման հնարավոր տարբերակները։

Կոմիտեի սպասարկման գրասենյակներում կազմակերպվող նույնանման այցերը շարունակական են և հնարավորություն են տալիս մարզային գրասենյակներում էլ ավելի բարելավելու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։