Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքը

05.11.2025
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է «Ռիելթորական գործունեության մասին» օրենքն ու հարակից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը:

ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է ռիելթորական գործունեության ոլորտում ծառայությունների որակի բարձրացմանը, անշարժ գույքի ոլորտում տեղեկատվության ու ծառայությունների թափանցիկության ապահովմանը, ինչպես նաեւ անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկատվական բազայի ձեւավորմանն ու զարգացմանը:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ Կառավարությունը ներկայացրել է մի շարք առաջարկություններ. այն լրամշակվել է:

Մասնավորապես փոխվել է նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը. առաջարկվել է 2027 թվականի հունվարի 1-ի փոխարեն այն ուժի մեջ մտցնել 2027 թվականի հունիսի 1-ից:

Մեկ այլ առաջարկով էլ նախատեսվել է ռիելթորների որակավորման վկայականները տրամադրել էլեկտրոնային ձեւաչափով. թղթային տարբերակը դուրս է բերվել:

Առաջարկվել է նաեւ ռիելթորական եւ անշարժ գույքի կառավարման ծառայությունների շրջանակներում կատարվող վճարումներն ու փոխանցումներն իրականացնել Էսքրոու հատուկ բանկային հաշիվ միջոցով:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկվող կարգավորումներում կատարվել են որոշ փոփոխություններ, որոնք Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը մանրամասն ներկայացրել է և պատասխանել պատգամավորների հարցերին:

Կադաստրի կոմիտեի ղեկավարի զեկույցը․

https://youtu.be/y0LU87XB6Dg?t=868։